Pussy Riot փանկ խմբի անդամների աջակցության ակցիայի մասնակիցները Շվեյցարիայում Ռուսաստանի նախագահի հասցեին վիրավորանքներ են տեղացել։ NEWSru.com-ը շվեյցարական Tages-Anzeiger-ին հղումով տեղեկացնում է, որ ակցիայի մասնակից մի քանի ակտիվիստներ գլխներին բալակլավներ (կտորից դիմակ) են հագել եւ բարձրացել Գրոսմյունստեր եկեղեցու գմբեթներից մեկը, իսկ այնտեղից հսկայական պաստառ են կախել։ Պաստառի վրա, բացի Մարիա Ալյոխինային, Նադեժդա Տոլոկոննիկովային եւ Եկատերինա Սամուցեւիչին ազատ արձակելու կոչից, նշված է եղել «F..ck Putin Now»։
Ակտիվիստները հայտարարել են, որ չեն ակնկալում, որ ակցիան ինչ-որ նշանակալի հետեւանք կունենա, սակայն հույս են հայտնել, որ նման ակցիաների շարունակականությունը կազդի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա եւ նա ազատ կարձակի փանկ խմբի անդամներին։











