Օգոստոսի 22-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում մոտ 50 երիտասարդներ հարձակվել են «Մոսկովյան» մետրոյի մոտ գտնվող  McDonald`s սրճարանի պատշգամբում նստած այցելուների վրա: Լրատվամիջոցները դեպքը կապել էն «Զենիթի» ֆանատների վրեժխնդրության հետ, ովքեր վերջերս Մախաչկալայում կայացած «Անժի» թիմի հետ իրենց թիմի խաղից հետո մրցակցի երկրպագուների կողմից հարձակմանն էին ենթարկվել:

Ականատեսները «Ֆոնատկա.ru»-ին պատմել են, որ տասնյակ տղաներ փակ դեմքերով, «ոռնոցներով» մտել են սրճարանի պատշգամբ` ճանապարհին ավերելով ամեն ինչ: Սարսափահար այցելուները մտել են սրճարանի տարածք, որտեղ հարձակվողները մտնել չեն համարձակվել: Նրանք, ովքեր չեն հասցրել թաքնվել, ականատեսների վկայությամբ, դաժան ծեծի են ենթարկել:

Կովկասցիներից մեկին քարշ տալով հանել են փողոց եւ շարունակել ծեծել: Նրանք գոչում էին, որ եկվորները «բռնության են ենթարկում մեր կանանց»:

«Ֆոնտանկան» հայտնում է, որ կռվի մասին առաջին տեղեկությունները հասել են ժամը 21:40-ին, սակայն ՕՄՕՆ-ի աշխատակիցները դեպքի վայր են ժամանել միայն մեկ ժամ անց, երբ կռիվը արդեն դադարել էր, իսկ հարձակվողները  հեռացել էին դեպքի վայրից: