Գերմանակա Դրեզդեն քաղաքում հայտնվել է աշխարհի ամենաերկար ավտոբուսը, որը ստեղծողների կողմից ստացել է «ավտոտրամվայ» անվանումը (AutoTram Extra Grand):

Նրա երկարությունը կազմում է 30 մետր, լայնությունը` 2,55 մետր, իսկ բարձրությունը` 3,4 մետր: Նման ավտոբուսը կարող է միաժամանակ 256 ուղեւոր  տեղափոխել:

Բացի նրանից, որ այս ավտոբուսը ամենամեծ հանրային  ուղեւորափոխադրողն է, նրա ստեղծման ժամանակ հաշվի է առնվել նաեւ էկոլոգիակ մի շարք հարցեր: Ավտոբուսի շարժիչը հոսանքով է աշխատում, ինչի շնորհիվ ավտոբուսը 8 կմ կարող է ընթանալ լիցքավորված մարտկոցների հաշվին, գրում է «Լենտա.ru»` վկայակոչելով The Local-ը:

Այժմ ավտոբուսը փորձարկման է ենթարկվում Դրեզդենի մերձակայքում: Սպասվում է, որ արդեն հոկտեմբերին այն կհայտնվի քաղաքի փողոցներում: