Բոստոնի արվարձանի մետրոյում կինը իր 4-ամյա երեխայի հետ ընկել է մետրոյի հարթակից: Տեսախցիկներն արձանագրել են` ինչպես է նա դուրս գալիս հարթակ եւ կանգ չառնելով` ընկնում է երկաթգծի վրա, հաղորում է «ՌԻԱ Նովոստին»:

Բարեբախտաբար ոչ մայրը, ոչ երախան չեն տուժել, այն դեպքում, երբ երկաթգծերը բարձր լարման տակ են գտնվել:

Տուժածներին օգնության են հասել մետրոյի ուղեւորները: Ինչպես բացատրել է 37-ամյա Մեերա Տխակրարը, նրան թվացել է, թե գնացքը, որը նա պետք է նստեր, կանգնած է եղել իր կողմից, սակայն այն իրականում այլ գծի վրա է գտնվել: