Միջազգային լրատվամիջոցները հրապարակել են Նյու Յորքի
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մանհեթենի տարածքում կրակ բացած 53-ամյա Ջեֆրի Ջոնսոնի թիրախն իր պետն էր: Կանանց իրերի վաճառքով զբաղվող «Hazan Imports» ընկերության 41-ամյա փոխնախագահը տեղում մահացել էր: Նախկին գործընկերը նրա վրա կրակել էր երեք անգամ, որոնցից վերջինը դիպել էր զոհի գլխին:
Ողբերգությունը տեղի է ունեցել ընկերության գրասենյակից ոչ շատ հեռու, որտեղ նախկինում աշխատում էր Ջոնսոնը: Ականատեսները նկատել են, որ մարդասպանի եւ զոհի միջեւ եղել է «անսովոր ատելություն» միմյանց նկատմամբ:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը դեպքի առնչությամբ հայտարարության մեջ հայտնել էր, որ խենթ հրաձգի մասին շատ քիչ տեղեկություն է հայտնի: Նա վերջերս է կորցրել աշխատանքը, իսկ նախկինում դատված չի եղել: Քաղաքապետը նշել է, որ անհրաժեշտ է խստացնել զենքի ազատ վաճաքի մասին օրենքը:
Օգոստոսի 24-ին զինված տղամարդը կրակ էր բացել Նյու Յորքում: Երկու մարդ մահացել էր, եւս 9-ը վիրավորվել: Հայտնի է դարձել, որ վիրավորների մի մասը կարող էին վիրավորվել հենց ոստիկանների կրակոցից, ովքեր գնդակահարել են Ջոնսոնին:











