Վենեսուելայի Amuay նավթավերամշակման գործարանի հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Ներկայումս հիվանդանոցներում մնում է 31 տուժած:
Կարակաիբո հոսպիտալի ներկայացուցչի խոսքով` 7 մարդ դեռեւս ծայրահեղ ծանր վիճակում են: Ընդհանուր առմամբ, բժշկական եւ հոգաբանական օգնության են դիմել 121 մարդ, որոնցից 48-ը` երեխաներ:
Պայթյունի հետեւանքով նաեւ տուժել էին ավելի քան 200 բնակելի տներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 25-ի առավոտյան պայթյուն է որոտացել երկրի ամենախոշոր` «Ամուայ» նավթավերամշակման գործարանում, որը պատկանում է ազգային «Petroleos de Venezuela Sa» նավթային ընկերությանը եւ հանդիսանում է «Պարագուանա» նավթամշակման համալիրի մի մասը: Գործարանը գտնվում է երկրի հյուսիսում`Պարագուանա թերակղզում` Ամուայ քաղաքի նավահանգստային քաղաքում:
Ինչպես պարզաբանում է «Արգումենտի ի ֆակտին»-ն` տուժածների մեծ մասը ` ոստիկանների ընտանիքների անդամներ են, որոնց տները գտնվում են պայթյունի վայրի հարեւանությամբ: Եբթադրվում է, որ պայթյունը գազի արտահոսիք արդյունք է: Այնուհետեւ հրդեհվել է երկու բաք: Կրակը անցել է մոտակայքում գտնվող բնակատեղի: Հրշեջները երկու օր շարունակ պայքարում են կրակի դեմ, սակայն մարել այն դեռեւս չի հաջողվել: Ինչպես հայտնում է BBC-ն` օգոստոսի 26-ին Վենեսուելայում եռօրյա սուգ է հայտարարվել:











