Ամերիկյան Ֆլորիդա նահանգում հետաձգվել են հարյուրավոր ավիթչվերթներ` մոտեցող արեւադարձային «Իսահակ» փոթորիկի պատճառով: Նահանգի հարավում տեղատարափ անձրեւներ են տեղում եւ շեշտակիորեն ուժեղացել է քամին:
Ֆլորիդայում առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 8000 մարդ: Միջազգային Մայամի օդանավակայանում հետաձգվել է ավելի քան 550 թռիչք: Բացի այդ, «Իսահակ»-ի պատճառով հետաձգվել է նաեւ օգոստոսի 27-ին Տամպայում նախատեսված ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ազգային համագումարը:
Ներկայումս փոթորիկը մոլեգնում է Ֆլորիդա-Կիզ կղզու շրջաններում: Քամու արագությունը հասնում է ժամում 95 կմ-ի: Փոթորիկը շարժվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ` ժամում 26 կմ արագությամբ: Սպասվում է, որ օգոստոսի 29-ին «Իսահակը» կուժեղանա մինչեւ վտանգավորության երկրորդ աստիճանի` Սաֆիրա-Սիփսոնի 5 բալանոց սանդղակի համաձայն եւ կմոտենա ԱՄՆ-ի Լուիզանա կամ Միսսիսիպի նահանգների ափերին:
Կանգնեցվել են նավթա եւ գազաարդյունաբերական հարթակների մեծամասնության աշխատանքները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Ավել վաղ «Իսահակ»-ն անցել է Հաիթիի, Դոմինիկյան Հանրապետության եւ Կուբայի վրայով, որի զոհ են դարձել ամենաքիչը 6 մարդ:











