Առաջին պատահարը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիսային Շենսի նահանգի Յանան քաղաքից ոչ հեռու գտնվող մայրուղում: Երկհարկանի ավտոբուսը բախվել է դյուրավառ մեթանոլ տեղափոխող տանկերին, ինչի արդյունքում տրանսպորտային երկու միջոցներն էլ այրվել են:
«Սինhուա» գործակալությունը ցուցադրում է լուսանկարներ, որոնցում երեւում է ավտոբուսի մետաղական կաղապարը, որը բախվել էր ավտոցիստեռնի հետնամասին: Գործակալությունը հայտնում է, որ վթարի պահին ավտոբուսում գտնվել են 39 մարդ, նրանցից ողջ են մնացել միայն 3-ը:
Երկրորդ վթարը տեղի էր ունեցել Չինաստանի հարավարեւմտյան Սիչոան նահանգում. ֆուրգոնը բախվել էր բեռնատարին, արդյունքում 11 մարդ զոհվել եւ եւս մեկը վիրավորվել էր:











