Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հակառակորդները «Давай, до свиданья!» երգի տեսահոլովակն են թողարկել:
Տեսահոլովակում մի խումբ տղամարդիկ վրացական ավանդական` գինով ու ուտեստներով լի սեղանի շուրջ ռուսերենով հերթով կատարում են քառյակներ` ավարտելով «Давай, до свидания» կրկներգով: Ընդ որում` կատարման ամբողջ ժամանակ միացված հեռուստացույցով ցուցադրվում է Սահակաշվիլին` մեկ փողկապը ծամելիս, մեկ մերսող կնոջ հետ գրկախառնվելիս:
Տղամարդիկ խնդրում են Սահակաշվինիին «չվախեցել Ռուսաստանի Դաշնությամբ», «հեռանալ»` բռունցքներ թափահարելով էկրանի ուղղությամբ: «Բավական է մեր գրեզմանը փորես, հոգնել ենք քեզնից», երգում են նրանք, հաղորդում է Top News-ը:











