Վեներա կոչվող կատուն մեծ համբավ է ձեռք բերել համացանցում` իր «երկդեմ» արտաքին տեսքի շնորհիվ: Խնդիրն այն է, որ կատվի երեսը հավասարաչափ բաժանված է երկու մասի` մի մասը մուգ սեւ է, մյուս մասը` շիկակարմիր: Աչքերի գույնը եւս տարբեր է` կանաչ եւ կապույտ:

Կենդանին ճանաչում է ձեռք բերել Facebook-ում, որտեղ նրա էջն ստացել է ավելի քան 25 հազ. «լայք»: Վեներան նաեւ մի քանի տեսահոլովակ ունի YouTube-ում,  որոնք արդեն դիտվել են 150 հազ. անգամ:

Կատվի տերը նշել է, որ որոշ օգտատերեր կատվի լուսանկարները կեղծ եւ ֆոտոշոփի միջոցով սարքած են համարել: Սակայն մեծ մասը պարզապես «սեր են խոստովանել» երկդեմ կենդանուն: