Օգոստոսի 28-ին երկու ձկնորսական նավակ, որոնցում եղել են  Չինաստանից  34 ձկնորս, շրջվել են հարավկորեական Չեջուդո կղզու մոտ վրա հասած «Բոլավեն» թայֆունի պատճառով:

Տեղական իշխանությունները դեռեւս չգիտեն՝ ինչպես կազմակերպել որոնողափրկարարական գործողությունները: Հայտարարվել է տարհանման մասին:

«Բոլավենը» համարվում է վերջին տասնամյակների ամենահզոր թայֆունը: Այժմ այն գտնվում է կղզու ափերից 140 կմ հարավ-արեւմուտք եւ շարժվում է դեպի հյուսիս-արեւելք` Կորեական թերակղզու ուղղությամբ, 38 կմ/ժ արագությամբ:

Թայֆունի հետ կապված Ռուսաստանի հեռավոր արեւելքում տրվել է փոթորկի նախազգուշացում:

Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով հետաձգվել են հարյուրավոր չվերթներ: Փակվել է Դունհայ կամուրջը, որը Շանհայը կապում է ծովային նավահանգիստներից մեկին:

Այսօր «Բոլավենը»  կմոտենա Հյուսիսային Կորեային: Քամու արագութունը կհասնի 25մ/վ-ի: Փհենյանում անձրեւներ կտեղան, հայտնում է «vesti.ru»-ն:

Այժմ թայֆունը շարժվում է Հարավային Կորեայի տարածքով: Առավոտյան ժամը 10-ի կողմերը այն կհասնի Սեուլ: Աղետից արդեն տուժել են Չեջու կղզու բնակիչները:

Օգոստոսի 27-ին փոթորիկը հայտնվել էր ճապոնական Օկինավա կղզում եւ Կագոսիմայում: Ըստ վերջին տվյալների` աղետի զոհ է դարձել 1 մարդ, տուժել են 10 մարդ: