Go Topless միջազգային հասարակական կազմակերպությունը սեռային խտրականության եւ սահմանադրական իրավունքի խախտման դեմ աշխարհի 30 քաղաքներում ակցիաներ է կազմակերպել։ Տարբեր երկրներում կանանց իրավունքների պաշտպանության համար Go Topless-ի անդամները դուրս են եկել երթի մերկացած կրծքով։
Նյու Յորքում ակցիայի մասնակիցները պահանջել են, որ կանանց էլ թույլատրվի մերկ կրծքերով շրջել։ «Կուրծք ունեն եւ տղամարդիկ եւ կանայք։ Տղամարդիկ հաճախ են մերկացնում կուրծքը, եւ ոչ մի արտառոց բան այդտեղ չկա։ Այնպես որ, կանայք էլ թոփլես ման գալու իրավունք ունեն։ Իմ շունն ունի 6 պտուկ, իսկ ես միայն երկուսը, սակայն հասարակական վայրում դրանք ցուցադրելու համար «կնստացնեն» միայն ինձ»,- NEWSru.com-ի փոխանցամամբ ասել է նյույորքյան միջոցառման մասնակիցներից մեկը Reuters-ին։
Հատկանշական է, որ կանանց բողոքի ակցիան աջակցություն է գտել տղամարդկանց շրջանում։ Որոշ տղամարդիկ ի նշան հավանության հանել են իրենց շապիկները, եւ կիսամերկ շրջել։
Նշենք, որ Go Topless Day ակցիան արդեն 5-րդ անգամ է կազմակերպվում։ Այս ընթացքում գենդերային հավասար իրավունքների համար պայքարողները ճանաչում եւ համակիրներ են գտել աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում Ամստերդամում, Տորոնտոյում, Փարիզում եւ Ժնեւում։











