ԱՄՆ-ի իշխանությունները «Իսահակ» արեւադարձային աղետն օգոստոսի 28-ին անվանել են փոթորիկ: «Իսահակը» դասվել է առաջին կարգում, քանի որ քամու առավելագույն արագությունը հասնում է 120 կմ/ժ է:
Օգոստոսի 29-ի գիշերը «Իսահակ» փոթորիկը հասել էր Լուիզիանայի հարավարեւելյան ափ։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն «Իսահակն» արդեն Լուիզիանայի 100 հազար բնակիչների համար դարձել է էլեկտրականության խափանման պատճառ: Ներկայումս փոթորիկը դանդաղորեն շարժվում է դեպի Նոր Օռլեան, հայտնում է «lenta.ru»-ն:
Փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը ներկայումս 130 կմ/ժ է: Ըստ օդերեւութաբանների` մոտակա ժամերին այն կարող է աճել:











