«Բոլավեն» թայֆունը առանց ջրամատակարաման է թողել Վլադիվոստոկի մեծ մասը:

Բացի դրանից «Բոլավեն» փոթորիկը արգելափակել է Տրանսսիբը: Ուղեւորատար եւ բեռնատար գնացքների երթեւեկութունը դադարեցվել է երկու ուղղութամբ էլ: 

Պրիմորիեում տեղի են ունեցել ավելի քան 40 էներգավթարներ: Առանց էլեկտրաէներգիայի են մնացել  Վլադիվոստոկի մի քանի շրջաններ:

Արտասահմանյան նավերը  ծովում վրա հասած «Բոլավեն» թայֆունից պաշտպանվել են պրիմորսկյան Նախոդկա եւ Օլգա նեղուցներում: Թայֆունից պատսպարվել են 100 նավեր, հայտնում է  «Մայակ» ռադիոն:

Ըստ օդերեւութաբանների` օգոստոսի 29-ին «Բոլավեն» թայֆունն այդ տարածքում կդադարի: Վլադիվոստոկոմ քամին  կնվազի, իսկ օգոստոսի 30-ին կլինի տաք եւ առանց տեղումների:

Առավոտյան թայֆունը գտնվել է Հյուսիսային Կորեայում: Օրվա ընթացքում այն կշարժվի Չինաստանի հյուսիս-արեւելք եւ կմոտենա Խաբարովսկի երկրամաս: 

«Բոլավեն» թայֆունը  ծագել է Խաղաղ օվկիանոսի հարավում,  այն արդեն հասել է Ճապոնիա եւ Չինական թերակղզի: Քամու արագությունը կազմել է 70 մ/վ-ի, ալիքների բարձրությունը` 10 մ: Վերջին անգամ նման ցուցանիշ էր գրանցվել 1956 թվականին: