Ֆիլիպիններում նոր թայֆունի զոհ է դարձել 8 մարդ, եւս 4-ը համարվում են  անհետ կորած: Աղետից տուժել է 1,6 հազար մարդ:

Ներկայումս թայֆունը հեռացել է երկրից, եւ փախստականները վերադառնում են իրենց տները: Մինչդեռ կղզիախմբին են մոտենում երկու նոր թայֆուններ, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Ամեն տարի անձրեւների տարեշրջանին՝ հունիսից մինչեւ դեկտեմբեր, Ֆիլիպինյան կղզիախմբին  վրա են հասնում շուրջ 20 թայֆուններ: