Ռուսական Նիժնի Տագիլ քաղաքում երկու մերկ տղամարդ շջել են ավտոմեքենայի տանիքին նստած: Նրանք գոռում էին «Նաշա Ռաշա» կատակերգական հաղորդման նշանավոր արտահայտությունը` «ՏԱԳ-Ի-ԻԼ»: Նրանց զվարճանքի տեսգրությունը հայտնվել է ինտերնետում:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», զվարճասերների հետագա ճակատագրի մասին տեղեկություն չկա: Սակայն ենթադրվում է, որ հետագայում նրանք կարող են ձերբակալվել, ինչպես այն աղջկա դեպքում, ով մերկ զբոսնում էր Պերվոուրալսկի փողոցներում: Այն ժամանակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը անմիջապես ձերբակալվել է ոստիկանության կողմից:











