Լուիզիանա նահանգի ափերին հասած «Իսահակ» փոթորիկը թուլացել է: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը:
Սակայն այն բազմաթիվ ածություններ է գործել: Կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը: Ուժեղ քամին պոկել է որոշ շենքերի տանիքներ, տապալվել են ծառեր, երթեւեկության նշաններով վահանակներ, հեռագրասյուներ, կտրվել են էլեկտրական լարեր: Ջրի տակ են մնացել մի քանի խոշոր մայրուղիներ: Տուժածների մասին տվյալներ չկան, հայտնում է «Առաջին ալիքը»:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, փոթորիկի պատճառով ամերիկյան Լուիզիանա, Միսիսիպի եւ Ալաբամա նահնագներում փակվել են մի քանի օդանավակայաններ, հետաձգվել 1,5 հազար չվերթներ:
Հայիթիով անցած «Իսահակ» փոթորիկը ավերել է 335 տուն, 2,5 հազար շինություն լուրջ վնասվել են: 15 հազար բնակիչ տարհանվել է: Հայիթիում փոթորիկի զոհերի թիվը 24 է, 3 մարդ համարվում են անհետ կորած: 5 մարդ էլ զոհվել է Դոմինիկյան Հանրապետությունում:











