Curiosity մարսագնացի առաքելության մեկնարկով Մարսի վրա կյանքի գոյության ապացույցները կավելանան երկրաչափական պրոգրեսիայով՝ շնորհիվ համացանցից օգտվողների։ Մարսագնացից ստացված վերջին լուսանկարները զննելով՝ օգտվողներից մեկը ոչ երկրային քաղաքակրթության գոյության օգտին միանգամից երկու ապացույց է գտել, գրում է Daily Mail-ը։

Մեծացնելով պատկերը` բլոգերը նկատել է, որ կադրում հայտնվել են երկու կասկածելի օբյեկտ` օձ կամ մողես հիշեցնող ինչ-որ արարած եւ  կոշիկ հիշեցնող  օբյեկտ: «Իրական են արդյոք նման անոմալիաները, կիրառվել են արդյոք  ինչ-որ  հնարքներ լույսի կամ ուրիշ բանի շնորհիվ, ես չգիտեմ», - գրում է հետազոտողը, հայտնում է «urto.ru»-ն:

Curiosity-ն շարունակում է շրջել Մարսի մակերեւույթով եւ հետքեր, հաղորդագրություններ թողնել, հայտնում է  Scientific American-ը: Մարսագնացը շարժվում է զիգզագներով, եւ անիվները Մարսի հողի վրա թողնում են Մորզեի այբուբենով հավաքած խորհրդանիշներ, որոնք ընթերցվում են  JPL-ում (Jet Propulsion Laboratory, ռեակտիվ շարժման լաբորատորիա Փասադենայում):