ԱՄՆ-ում աստղաֆիզիկոսները մշակել են Տիեզերքի վերջին 9 մլրդ տարվա զարգացման ամենաիրատեսական մոդելը, որը ցուցադրվել է 77 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակում։

Թողարկվում է  Arepo սիմուլյացիան, որը  միավորում է ավելի քան 10 միլիարդ տիեզերական մարմինների զարգացման տվյալները, միայն  1024 պրոցեսորով  սուպերհամակարգչում:  Ծրագրի վրա աշխատել է աստղաֆիզիկայի Հարվարդ-Սմիթսոնի կենտրոնի եւ տեսական ուսումնասիրությունների  Հեյդելբերգյան ինստիտուտի  գիտնականների խումբը: 

Նրանց ստեղծած հավելյալ սարքը հնարավորություն է տալիս մանրամասնորեն դիտարկել  տարբեր համաստեղություններ, աստղեր, գազեր եւ  մութ  մատերիաներ, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով  The Daily Mail-ին:

Գիտնականներն իրենց գլխավոր ձեռքբերումն են համարում այն, որ իրենց սարքը Ծիր Կաթին եւ Անդրոմեդա համաստեղությունները ցույց է տալիս  իսկական սպիրալի տեսքով, այլ ոչ թե  կաթիլների, ինչպես որ նախինում էր:

Չնայած տպավորիչ արդյունքներին` հետազոտողներն ասում են, որ դեռեւս չեն հասել իրենց գլխավոր նպատակին` ստեղծել պատմության մեջ ամենահզոր սիմուլյատորը: Դրա համար պետք է զարգացնել  տեխնոլոգիաները: