Թայլանդում 641 մերսողներ եւ նույնքան այցելուներ մտել են Գինեսի ռեկորդների գրքի մեջ` կազմակերպելով պատմության մեջ ամենաբազմաքանակ մերսման սեանսը:
Միաժամանակյա մերսման սեանսները անցկացվել են երկրի ողջ տարածքում, ընդ որում մասնակից-քաղաքը «էստաֆետը» ընդունել է մինչեւ նախորդ քաղաքի սեանսի ավարտը: Մերսման վերջին ցուցադրությունը տեղի է ունեցել Բանգկոկում:
Մերսողները ցուցադրել են ավանդական մերսման կրճատ` 12 րոպեանոց տարբերակը, որը սովորաբար տեւում է 2 ժամ:
Մերսման մասնագետները գերազանցել են նախկին ռեկորդը, որը 2009 թ-ին հաստատվել էր Ավստրալիայի կողմից: Այդ ժամանակ 5 րոպե տեւողությամբ ակցիային միաժամանակ մասնակցել են 262 մերսող:
Ակցիան անցկացվել է Թայլանդի Առողջապահության նախարարության աջակցությամբ:











