Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան միջազգային «Ղրիմ Մյուզիք Ֆեսթ» – 2012-ի ընթացքում ցնցել է բոլորին։ Երգչուհին բեմ է դուրս եկել արտասովոր կարճ զգեստով, որն ի ցույց էր դնում երգչուհու սլացիկ ոտքերը։

Միջազգային «Ղրիմ Մյուզիք Ֆեսթ» – 2012 երաժշտական փառատոնը մեկնարկել է օգոստոսի 29-ից եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 31-ը։ Ալլա Պուգաչովան փառատոնի մուսան եւ գաղափարական ոգեշնչողն է։

Փառատոնի հյուրերը հիացած են եղել դեկորացիաների մակարդակով. եռաչափ էկրան-տրանսֆորմերներ, բեմադրող երեք ռեժիսոր։

Սակայն հանդիսատեսին ամենից շատ ապշեցրել է Ալլա Պուգաչովան:  Նա բեմ, է դուրս եկել հիասքանչ հանդերձանքով՝  ավանդական  անձեւ զգեստը փոխարինելով   մարմինն ընդգծող հագուստով, որին կնախանձեր նույնիսկ 15-ամյա դպրոցական աղջիկը,  հայտնում է  dni.ru-ն:

Բոլոր  քրոնիկներն անմիջապես նկատել են, որ Պուգաչովան հերթական անգամ նիհարել է եւ փոխել իմիջը: Պրիմադոննան բարակ ոտքերը ցուցադրել է սեւ զուգագուլպաներով, հագին մուգ գույնի կոշիկներ են եղել: