Առաջիկա ՏԻՄ ընտրությունները պետք է անցնեն բարձր մակարդակով, քանի որ որպես իշխող քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն որդեգրել է Հայաստանի համակարգային ժողովրդավարական բարեփոխումների փուլը: Այդ իմաստով այս ընտրությունները պետք է չզիջեն խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, քանի որ այս ընտրություններին հաջորդելու է նախագահական ընտրությունները, մեծ ուշադրություն է դարձվելու ընտրությունների որակին:

Ըստ նրա՝ իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել է նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների առաջադրման խնդիրները:

Անդրադառնալով Կապանի գործող քաղաքապետի ինքնաբացարկին Էդուարդ Շարմազանովը ասաց, որ իրենք դեմ ենք ցանկացած ճնշման եւ ազատ մրցակցության կողմնակից են: «Շատ լավ ճանաչում եմ Կապանի քաղաքապետին, բարձր կարծիքի եմ նրա մասին, որպես հայրենասեր մարդու, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա ծանր ու թեթեւ է արել եւ տեսել է, որ ՀՀԿ-ի թեկնածուն անհամեմատ ավելի բարձր շանսեր ունի՝ ընտրվելու Կապանի քաղաքապետ, հետեւաբար ինքնաբացարկ է հայտնել: Իսկ, եթե, որեւէ մեկը ճնշում է գործադրել կամ, որեւէ մեկը օրենք է խախտել դրա համար կան իրավապահ մարմիններ: Մեր տեսակետը հստակ է անկախ, թե ով է խախտում օրենքը պետք է պատժվեն»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Գյումրի վերջին զարգացումներին եւ դրա անդրադարձին առաջիկա ընտրություններում, Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀԿ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու է, որ ընտրությունները անցնեն բարձր, ժողովրդավարական մակարդակով:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց նաեւ, որ այն համայնքերում, որտեղ մի քանի կուսակցականներ են առաջադրվել, գործադիր մարմինը որեւէ մեկին պաշտպանելու որոշում չի կայացրել եւ այդ կերպ ապահովել ազատ մրցակցության դաշտ:

Ի դեպ, գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկար ժամանակ առանձնացած զրուցում էին: Հատկանշական է, որ նրանք զրույցը դադարեցրին, երբ նկատեցին, որ տեսախցիկը ֆիքսում են իրենց:

Նշենք, որ լրագրողները խնդրեցին մեկնաբանել Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի փոխոփությանն մասին ԲՀԿ-ի հայտարարությունը, սակայն Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանոթյունից: