Google-ն իր տոնական doodle-ը նվիրել է մանկավարժ Մարիա Մոնտեսորիին՝ ХХդարում մանկավարժական մտածողության մեթոդը սահմանած մանկավարժներից մեկին։ Օգոստոսի 31-ին լրանում է հայտնի իտալուհու ծննդյան 142-ամյակը։
Լոգոտիպի ավանդական տառերը փոխարինվել են Մոնտեսորիի մանկավարժական դասավանդման մեթոդիկայի ժամանակ ամբողջ աշխարհում օգտագործվող պարագաներով։
Մարիա Մոնտեսորին ծնվել է 1870թ. օգոստոսի 31-ին Իտալիայում՝ Չիարավալլե քաղաքում։ Նա Իտալիայի պատմության մեջ առաջին կինն էր, ով բժշկական ուսում էր ստացել եւ արժանացել գիտությունների դոկտորի աստիճանի։
Համաշխարհային ճանաչում նրան բերել էր նրա մշակած մանկավարժական համակարգը: Մոնտեսորին աշխատանքն սկսել է մտավոր հետամնաց երեխաներից, հետագայում նա հատուկ մանկավարժությունից անցել է ընդհանուրին` զբաղվելով նաեւ նորմալ երեխաներով:
Ըստ Մոնտեսորիի մեթոդիկայի, որը մինչեւ այժմ կիրառվում է մասնավոր դպրոցներում, ընդհանուր առմամբ երեխաներին հեշտ է կրթել այն դեպքում, եթե նրանք ծախսում են նաեւ իրենց խաղի ժամանակը` միաժամանակ կրթվելով եւ զարգացնելով երեւակայությունը: Մոնտեսորիի խաղը սենսորային է, այստեղ կիրառվում է հատուկ մոտեցում ամենօրյա մանկական աշխատանքային իրերի ընտրության հարցում: Ընդ որում, երեխան իր սեփական տեմպն է սահմանում, իսկ ուսուցիչը միավորվում է աշակերտի հետ` երեխային խաղալիս սովորեցնելով:
Մարիա Մոնտեսորիի միջազգային ճանաչման ապացույցնեից մեկն է դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը, որը վերաբերում է ընդամենը 4 մանկավարժների, որոնք որոշակիացրել են մանկավարժական մտածողությունը ХХ դարում: Նրանք են ամերիկացի Ջոն Դյուին, գերմանացի Գեորգ Կերշեյնշթեյները եւ խորհրդային մանկավարժ Անտոն Մակարենկոն:











