Մահից հրաշքով փրկված բրիտանացին, երբ իր մեքենայի մոտից հեռանում է, մի քանի վայրկյան անց նույն վայրում ընկնում է կայծակից պոկված ծառը:
Դեպքը տեղի է ունեցել Արեւտյան Յորկշիերի Պադսի քաղաքում եւ արձանագրվել է արտաքին հսկիչ տեսախցիկների կողմից: Ձայնագրության մեջ երեւում է, թե ինչպես է 55-ամյա Բեռնարդ Ուիլյամսը, հորդառատ անձրեւին մոտենալով տանը, դուրս է վազում մեքենայից, որպեսզի մեքենայի բեռնախցիկից վերցնի սպորտային պայուսակը, իսկ հետո տուն է վազում:
4 վայրկյան անց, երբ տղամարդը անհետանում է կադրից, կայծակը հարվածում է ծառին եւ մասերի է բաժանում այն: Ձայնագրության մեջ երեւում է` ինչպես է ծառը ընկնում այն վայրում, որտեղ կանգնած էր հաջողակ վարորդը, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով Daily Mail-ը:











