Բաքվի մոտակայքում ուղեւորատար ավտոբուսի եւ գնացքի բախումից 6 մարդ է զոհվել: Այս մասին 1news.az-ին հայտնել է Ադրբեջանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Գադիրլին:
Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին:
Ինչպես 1news.az-ին հայտնել են Բաքվի քաղաքային վարչության ոստիկանությունից, Daewoo մակնիշի ուղեւորատար ավտոբուսի վարորդը, կորցնելով կառավարումը, հարվածել է գնացքին:
Trend գործակալության տվյալներով, դեպքի հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել է 41 մարդ: Բաքվի քաղաքային ոստիկանական բաժնմունքից հայտնել են, որ ավտոբուսի վարորդը ծանր վիրավոր է եւ գտնվում է հիվանդանոցում:
Նախնական տվյալներով, դժբախտ պատահարի պատճառ է դարձել ավտոբուսի վարորդի կողմից երթեւեկության կանոնների խախտումը:











