Ռուսաստանում՝ Խակասիայում, կանխվել է տարածքային  քրեական «հեղինակությունների» հավաքը։ 12 մարդ ձերբակալվել է Աբականի կայարանում։

Ոստիկանությանը նախապես հայտնի էր դարձել, որ նշված վայրում պատրաստվում են հանդիպել Խակասիայի եւ Կրասնոյարսկի երկրամասի հանցագործ աշխարհի առաջնորդները։ Հանդիպմանը նախատեսվում էր քննարկել «ֆինանսական վիճելի հարցեր»՝ ձեռքի տակ եղած «փաստարկների» օգտագործմամբ։

Հանդիպման վայրի մոտ քրեական հետախուզության եւ Արագ արձագանքման հատուկ բաժնի աշխատակիցներ են հավաքվել։ «Հեղինակությունները» հանդիպման են ժամանել Mercedes ML-500, Nissan Teana եւ Toyota Сamry ավտոմեքենաներով՝ հակամարտող յուրաքանչյուր կողմից վեցական մարդ, հաղորդում է  «Նովի ռեգիոնը»։

Ձերբակալման ընթացքում կրասնոյարսկցիները փորձել են փախչել, ինչի արդյունքում նրանց դեմ վարչական արձանագրություն է կազմվել ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու համար։

Մեքենաներից առգրավվել են որսորդական երեք դանակ, GSM ազդանշանի խլացուցիչ, տրավմատիկ չորս ատրճանակ եւ բիտեր։ Ձերբակալվածների թվում տարածաշրջանում հայտնի անձինք կան՝ Դմիտրի Գես, Ալեքսանդր Մարտինով, Սերգեյ Մատվեեւ եւ Դմիտրի Շմակով։

Հանրապետության ՆԳՆ-ն մասնակիցների մասին հստակեցումներով բոլորին հասանելի տեսանյութ է տեղադրել։