Նկարչուհի Սյու Օսթինը, որը 1996 թվականից գամված է հաշմանդամի աթոռին, ջրասուզման հատուկ աթոռի նախագիծ է մշակել:
Հաշմանդամ դառնալուց հետո աղջիկը չի կարողացել հրաժարվել ստորջրյա լողի իր երազանքներից:
Նա դիմել է պրոֆեսիոնալ ինժեներների, որոնք օգնել են աթոռի տեղաշարժման հատուկ համակարգ ստեղծել: Հաշմանդամի աթոռն ունի պտուտակներ եւ արհեստական լողակներ: Հենց դա էլ թույլ է տալիս տեղաշարժվել ոչ միայն ցամաքում, այլեւ ջրում:
Օսթինն իր առջեւ ֆիզիկական սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց համար ինքնարտահայտման ձեւեր գտնելու նպատակ է դրել: Աղջկա խոսքով` ինքը ցանկանում է, որ նման մարդիկ կարողանան անել այն, ինչը նախկինում անհասանելի էր, գրում է KM.RU-ն:
Նկարչուհին փորձարկել է հայտնագործությունը եւ փաստագրական ֆիլմ նկարահանել իր ստորջրյա լողորդության մասին:











