Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետեւանքով մի հայուհի  էզոհվել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` վկայակոչելով  Դամասկոսի Հայոց առաջնորդարանի տվյալները: Զոհվածի ինքնությունը պարզվել է, նա Լուսաբեր Յակուբյանն է: Եւս երեք հայեր վիրավորվել են։

Սիրիայում մեկուկես տարուց ավելի ձհվող մարտական գործողությունների ընթացքում արդեն 15-ից ավելի հայեր են մահացել: