Սեպտեմբերի 3-ի առավոտյան տարօրինակ դեպք է պատահել Նովոսիբիրսկում. տղամարդը փորձել է ճանապարհի երթեւեկելի մասում մարդու դիակ թողնել, սակայն նրա գործողությունները  նկարահանել է  կողքից անցնող մեքենայի տեսախցիկը:

«Գործի եմ գնում, հանկարծ տեսնում եմ մի մարդ է  հայտնվում,  քարշ է տալիս մյուսին եւ նրան դնում ճանապարհին` իմ մեքենայի առաջ… Սարսափ», - գրել է ականատեսը համացանցում հայտնված տեսագրության մեկնաբանությունում:

Նա վախեցել էր: Ըստ վարկածներից մեկի` տղամարդը ցանկացել է դիակը դնել անիվների տակ, որպեսզի հետո  մահվան մեջ մեղադրեր վարորդին: Սակայն վարորդին փրկել է մեքենայում տեսախցիկի առկայությունը:

Վարորդի օգտին  ցուցմունք  է տվել նաեւ հետեւից Toyota Prius մեքենայով ընթացող կինը:

Հատկանշական է, որ  դեպքի վայրից 100 մ հեռավորության վրա գտնվել է ճանապարհային  ոստիկանական ծառայության  խումբ:  Վայր են կանչվել նաեւ բժիշկներ, որոնք հաստատել են տղամարդու մահը միջադեպից 3 ժամ առաջ վրա հասնելու հանգամանքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հայտնի է, որ ոստիկանությունը ձերբակալել է ճանապարհին դիակը թողնել փորձող մարդուն: