Ավստրիական Լինց քաղաքի բնակիչները դարձել են չհայտնաբերված թռչող օբեկտների շոուի ականատեսը: Լուսավոր օբեկտը, որը կազմված է թռչող ոչ մեծ սարքերից, լուսատտիկների խումբ է հիշեցրել, որոնք երկնքում տարբեր ձեւեր են ընդունել:
Զարմանահրաշ տեսարանը պատրաստվել է ավանդական Voestalpine Klangwolke փառատոնի մասնակիցների կողմից: Ձեւը եւ գույնը փոխող լուսավոր ամպիկը կազմված է եղել ոչ մեծ թռչող սարքերից` քվադրակոպտերից:
Ընդհանուր առմամբ եղել են 49 քվադրակոպտ եւ յուրաքանչյուր սարքի վրա ամրացված է եղել ոչ մեծ լուսարձակ: Արդյունքում, քվադրակոպտերը փառատոնի հանդիսատեսի համար գրեթե անտեսանելի է եղել, երեւացել են միայն լուսային կետեր: «Լուսատտիկների» հետագիծը կառավարվել է համակարգիչներից: Նրանց թռիչքը հաշվարկվել է միլիմետրերով:
Անպատրաստ զբոսաշրջիկները տարօրինակ երեւույթը հանգիստ կարող էին
ՉԹՕ-ի տեղ դնել, հաղորդում է «Դնի.ru»-ն:
Voestalpine Klangwolke ամենամյա փառատոնը տեղի է ունենում Դունայի ափին` կոմպոզիտոր Անտոն Բրուկների անվան կենտրոնում: Այս միջոցառումը առաջին անգամ տեղի է ունեցել 1979 թ-ին: Ինչպես հաղորդում է The Daily Mail–ը ընթացող փառատոնը հավաքել է 90 հազար հանդիսատես:











