Ուկրաինական հեռուստաընկերություններով տեսանյութեր են ցուցադրվել , որոնցում ներկայացվում են ողջ աշխարհի հայ հանրության բողոքի ակցիաները` ուղղված հայ սպայի մարդասպանին Հունգարիայի արտահանձնման որոշման եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրա ներման շնորհումի դեմ:
Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, հաղորդումներում ներկայացվում է Ռամիլ Սաֆարովի հանցագործության պատմությունը, միջազգային հանրության արձագանքը, Ուկրաինայի ԱԳՆ-ի արձագանքը, հնչում է նաեւ Ուկրաինայում Հայաստանի լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի մեկնաբանությունները:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ օգոստոսի 31-ին հայտնի է դարձել, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան` Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նա անհապաղ ազատ է արձակվել:
Նույն օրը Հայաստանը կասեցրել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հայաստանում, եւ ողջ աշխարհում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ` մադասպանին ներում շնորհելու դեմ: ԱՄՆ-ի Ռուսաստանի ղեկավարները եւ ԵՄ-ն Ադրբեջանի նմանօրինակ արարքը դատապարտող խսիտ հայտարարություններով են հանդես եկել:











