Հաագայում Հունգարիայի դեսպանության առջեւ սեպտեմբերի 6-ին ՀոլանդիայիՀայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի  է ունեցել բողոքի ցույց:

Հոլանդահայ համայնքը «Ամո՛թ, Հունգարիա» վանկարկումներով պարզել է «Հունգարական արդարադատությունը վաճառքի է հանված», «Հունգարիան սոված է նավթի համար», «Ատելության հանցագործությունը վերածվել է հերոսական արարքի», «Ես Գուրգեն Մարգարյան եմ» եւ այլ վերտառություններով պաստառներ:

Ցույցի ընթացքում հոլանդահայ համայնքի ներկայացուցիչների խումբը բողոքի նամակ է հանձնել Նիդերլանդներում Հունգարիայի դեսպանին, որում դատապարտում է հունգարական կառավարության որոշումը: