Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, «Ժառանգությունը» կմասնակցի նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմնանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «ֆորսմաժորային» ասելով նկատի ունի այն, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կարող է լինել:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին ականատես կլինենք նոր զարգացումների՝ կապված Հայաստանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ: «Ամառային թաքնված գործընթացներից հետո քաղաքական դաշտը մի փոքր հրապակային դրսեւորումներ է սկսում ստանալ՝ կապված նախագահական ընտրությունների հետ: Այս նախագահական ընտրությունները շատ կարեւոր են լինելու՝ հաշվի առնելով նաեւ արտաքին քաղաքական իրավիճակը, Հայաստանը բավականին կարեւոր ընտրություն պետք է իրականանցի»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանի համար նախագահական ընտրություններում լավագույն թեկնածուն կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա փոխանցմամբ՝ կուսակցականների ճնշող մեծամասնությունը եւս այդ կարծիքին է. «Ճիշտ կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեր ընտրություններին, սակայն ինչպիսին կլինի որոշումը, կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից, որովհետեւ թեկնածուն ինքն է որոշում, իսկ կուսակցությունը սատարում է»,- ասաց նա:
Նախկին պատգամավորի խոսքով՝ իր թկենածուի առավելությունը կայանում է նրանում, որ ինքն ունի մի արժեհամակարգ, որը այսօր Հայաստանին շատ պետք է, Հայաստանին անհրաժեշտ բարեփոխումները իր ուշադրություան կենտրոնում են եւ դրանք առաջին հերթին կարող է իրականցնել հենց Րաֆֆի Հովհանիսյանը:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտում հնարավոր է «պարզ է, որ ընդդիմությունը, ունենալով տարբեր դեմքեր, ծրագրեր, միշտ չէ, որ համախմբվում է»: «Ընդդիմությունը կարող է այլ թեկնածու էլ ունենալ, բայց չեմ կարծում, որ դա «Ժառանգության» պայքարի վրա ազդեցություն կունենա»,- նշեց նա: «Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ իշխանական թեկնածուն կլինի Հայաստանի իշխող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ թե ինչպես հանդես կգա ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում, ապա նա նշեց. «Քանի որ ԲՀԿի ներկայացուցիչները իրենց ներկայացնում է այլընտրանք դաշտում, կարծում եմ, որ իրենց թեման մի փոքր այլ է: ԲՀԿ-ն կարող է ունենալ իր թեկնածուն, կարող են պաշտպանել գործող նախագահին, իրենց որոշալիք խնդիրն է»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











