ԱՄՆ-ում հարսանիքի ժամանակ կատակասերը պայթեցրել է հարսանեկան տորթը:  Ընկերը որոշել է զvարճացնել  նորապսակներին, սակայն հարսնացուին դուր չի եկել կատակը:

Մի գուցե շատ տարիներ անց հարսնացուն մեծ հաճույքով կդիտի այս տեսահոլովակը, սակայն պայթյունի պահին տեղի ունեցածի մեջ նա զվարճալի ոչինչ չի տեսել, նշում է NEWSru.com-ը:

Տորթի կրեմը հիմնականում դիպչել է հարսնացուի հագուստին: Զայրացած հարսնացուն վազել է կատակասերի հետեւից, եւ երբ տղամարդը, չկարողանալով հեռու փախչել, ընկնում է խոտերի մեջ, նրան արժանի հարվածներ է հասցնում: