Հայաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 10-ին կբացվի Երեւանյան միջազգային երաժշտական VI փառատոնը: (ֆոտոռեպորտաժ)
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր աշնանային տարեշրջանը կսկսի այդ փառատոնի շրջանակում: Փառատոնի ծրագիրը, որը կշարունակվի մեկ ամիս, կազմված է սիմֆոնիկ եւ կամերային երաժշտական 11 համերգներից, ինչպես նաեւ աշխարհահռչակ երաժիշտների մի շարք մենահամերգներից:
Ինչպես եւ նախորդ տարիներին, համերգներից բացի փառատոնի շրջանակում երիտասարդ երաժիշտների համար կանցկացվեն վարպետության դասեր: Փառատոնը կսկսվի Ալեքսանդր Հարությունյանի եւ Օհան Դուրյանի հիշատակին նվիրված ելույթներով, այն կեզրափակի Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Մեծ երգահանն անձամբ կմասնակցի այդ ելույթին:
Փառատոնը Հայաստան է բերել նաեւ Բորոդինի անվան լարային լեգենդար քառյակին: Նրանք դասական երաժշտությունը գնահատող հանդիսատեսին կամերային երաժշտության երեկո կպարգեւեն, ինչպես նաեւ սիմֆոնիկ համերգով համատեղ ելույթ կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Լուսանկարը եւ տեսանյութը Արսեն Սարգսյանի











