Չինաստանում երկրաշարժի  զոհերի թիվը հասել է 80-ի:

Աղետի գոտում վնասված են կապուղիները, խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը, հայտնում է «Սինհուան»: Ավելի վաղ հաղորդվել էր 43 զոհերի մասին: 

Աղետը վրա է հասել երկրի հարավային երկու շրջաններում: Երկու նահանգներում ավերվել են 20 հազար տներ, 100 հազար բնակիչ տարհանվել է: Աղետի տնտեսական վնասը կազմել է 551 միլիոն դոլար, գրում է  «Ռոսբալտը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Չինաստանի հարավարեւմտյան մասում երկրաշարժերի շարք էր տեղի ունեցել, որոնց հզորությունը հասել էր 5,7 մագնիտուդի: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների`  երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յունան նահանգի Ցզյաոկույ  բնակավայրից 8 կմ հարավ-արեւելք: Հիպոկենտրոնը  գտնվել է 31 կմ խորությունում: Այդ երկրաշարժին հաջորդել են հետցնցումները: