Իժեւսկցի դպրոցական աղջիկը մեկ օրում «հայտնի է դարձել» համայն Ռուսաստանով՝ բանկ թալանելու փորձի շնորհիվ։ Օգոստոսի 28-ին նա դիմակով, դանակը ձեռքին ներխուժել է քաղաքի ծայրամասային բանկ եւ 200 հազար ռուբլի պահանջել։Դրանից մեկ րոպե անց նրան հեռացրել են անվտանգության ծառայության աշխատակիցները։

Կատարվածից հետո նա քննիչներին միայն մի բան է ասել. «Ծնողները զզվեցրել են իրենց խնամակալությամբ։ Ցանկանում էր հեռանալ քաղաքից՝ նրանցից հեռու։ Եւ ինչ-որ տեղ խեղդվել»։

Անգամ անհավատալի է, որ այդ խոսքերի հեղինակը Իժեւսկի Էլիտար գիմնազիայի համեստ աշակերտուհին է, որի ընկերներն անգամ չէին էլ կասկածի, որ Անյան ընդունակ է նման բանի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ուսուցիչները չեն կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվել սիրելի աշակերտուհու հետ։

Ոմանք անգամ պատմում են, որ Անյան ոչ թե պահանջում էր, այլ դանակը ձեռքին գումար էր աղերսում...

Ի դեպ, քննությունը չի բացառում, որ աղջիկը միայնակ չէ ծրագրել հանցագործությունը։