Չեխիայի հայ համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ այսօր, սեպտեմբերի 8-ին, բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում Հունգարիայի դեսպանության առջև: Ցուցարարներն իրենք զայրույթն են արտահայտել ոճրագործ-մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջանին արտահանձնելու և Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարությունների կեղտոտ գործարքի դեմ:

Ակցիայի մասնակիցներն ընթերցել են Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին ուղղված կոչը և Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում հնչած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի՝ Ադրբեջանին դատապարտող գնահատականը:  Ակցիայի մասնակիցները հնչեցրել են հետևյալ կարգախոսները. «Հունգարիայի արժանապատվությունը վաճառված է», «ՙՍաֆարով=Ալիև=Օրբան», «Ամոթ Հունգարիային», «Հունգարիան վաճառվում է 3մլրդ դոլարով», «Մենք չենք դատապարտում հունգարիայի բարեկամ ժողովրդին, մենք դատապարտում ենք Հունգարիայի կառավարությանը» և այլն: