Կամբոջայում ոչ սովորական երեխա է հայտնվել, ով, մարդկանց կարծիքով, հեքիմական շնորհ ունի: Այժմ նրա տան մոտ հարյուրավոր հայրենակիցներ են հավաքվում` հույս ունենալով, որ կազատվեն հիվանդություններից: Արտասովոր տղայի անունը Ռայ Ռոնգ է: Նա երեք տարեկան է:
Մարդիկ ջուր, մոմեր եւ փող են բերում որպես նվիրատվություն եւ թողնում են տղայի տան մոտ: Մարդիկ հույս ունեն, որ նրա հպման շնորհիվ կազատվեն հիվանդություններից: Բացի այդ, հրաշք-երեխան իր հոր հետ բույսերից ժողովրդական բժշկության դեղեր է պատրաստում:
Այցելուներին չեն պարտավորեցնում շատ վճարել, սակայն յուրաքանչյուրը պետք է տղայի համար ամենաքիչը տեղական կես դոլարանոց բերել, որպեսզի տղան դիպչի նրանց իրերին: Շատերը մեծ գումարներ են բերում` ցանկանալով հայտնվել առաջինների շարքում, ում կդիպչի երեքամյա հեքիմը:
Ռայ Ռոնգը ընտանիքի հինգ երեխաներից երրորդն է: Նրան սուրբ են անվանում, հաղորդում է «Նովոստի Ազիին»:
Տղայի ընտանիքի անդամները լրատվամիջոցներին թույլ չեն տալիս նկարահանել բուժման ընթացքը: Նրանց խոսքով, տղա-հեքիմին դուր չի գալիս լրագրողների ներկայությունը:











