Մասաչուսեթից ամերիկուհի Թրեյսի Մաութաֆիսը ամեն տարի ուրախ պարեր է կազմակերպում փողոցում` իր տան առաջ, երբ նրա որդիները ավտոբուս են նստում եւ դպրոց են գնում: Իր պարերը կինը տեսագրում է եւ տեղադրում է ինտերնետում:

Թրեյսիի վերջին ձայնագրությունը, որտեղ կինը Kool and the Gang խմբի «Celebration» երգի ներքո ծափ է տալիս, պտտվում է եւ ոտքերով հարվածում է, մեծ ճանաչում է ձեռք բերել: Պարող մայրիկին անգամ հրավիրել են մասնակցել Good Morning America հաղորդմանը, հաղորդում է NEWSru.com-ը:

Իր արարքը կինը բացատրել է այսպես. «Ես պարզապես որոշել եմ ինչ որ ուրախ  բան անել: Իսկ հետո պարզապես շարունակել եմ  նույնը անել հետագա  4 տարիների ընթացքում:  Բայց ես երբեք չեմ մտածել, որ իմ տեսագրությունները  հիթ կդառնան»,-պատմել  է կինը: