Պակիստանյան Կարաչի քաղաքում կարի արտադրամասում հրդեհի զոհերի քանակը հասել է 236 մարդու: Այդ մասին հայտնել են տեղական ոստիկանութան ներկայացուցիչները: Ավելի վաղ հաղորդվել էր 63 զոհերի մասին:
Ըստ Կարաչիի ոստիկանապետ Իքբալ Մահմուդի` հրդեհի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարներին չի հաջողվել հետազոտել ձեռնարկության բոլոր շինությունները, հաղորդոմ է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ին:
Արտադրամասում հրդեհն սկսվել էր սեպտեմբերի 11-ի ցերեկը, սակայն այն հաջողվել է մարել միայն երեկոյան: Ներկայումս փրկարարները շարունակում են փլատակների տակից հանել զոհերի մարմինները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հենց նույն օրը հրդեհ էր բռնկվել նաեւ Լահոր քաղաքի կոշիկի արտադրամասում: Այնտեղ 25 մարդ այրվել էին: Ըստ ճշտված տվյալների` զոհերի թվում են արտադրամասի տերը եւ նրա որդին: Ըստ նախնական վարկածի` բռնկման պատճատ կարող էր դառնալ էլեկտրամալուխի կարճ միացումը:











