Ճապոնացի դիզայներ Կաձուհիրո Վատանաբեն Նյու Յորքում ցուցադրել է ամենաբարձր իրոկեզը: 113 սմ երկարությամբ սանրվածքն ընդգրկվել է Գինեսի 2013 թվականի ռեկորդների գրքում:
«Սա անելը հեշտ չէր, սակայն ես շատ ուրախ եմ, որ դարձել եմ աշխարհում առաջինը», - պատմել է 40-ամյա դիզայները: Աշխարհում ամենաբարձր սանրվածքի տեր ճապոնացին 15 տարի երկարացրել է մազերը: Իրոկեզը հարդարել են 3 վարսավիրներ, օգտագործվել է մազերի 3 սրվակ լաք ու մեկ գել. հայտնում է «vesti.ru»-ն:
Ճապոնացի դիզայները բացատրել է, որ իրոկեզն ամեն օր հարդարելը բավականին թանկ հաճույք է, այդ պատճառով էլ նա դա հատուկ օրերին է անում, օրինակ ` երեկույթ գնալիս:











