YouTube-ում հերթական զարմանք առաջացնող հոլովակն է հայտնվել: Այս անգամ տեսահոլովակի հերոսը շուն է, որը տիրոջ տանից բացակայության պահին կերել է կատվի կերը: Տերը վերադառնալով տուն «հետաքննություն է» անցկացրել՝ պարզելու, թե որ մի շունն է կերել կատվի կերը:

«Քննչական» աշխատանքները նկարահանվել են: Առաջարկում ենք դիտել տեսանյութը: