Լիբիայում սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման հետեւանքով սպանված ԱՄՆ-ի դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսի եւ երեք աշխատակիցների մարմինները սեպտեմբերի 14-ին տեղափոխվել են Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիակայան:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոն,  հիշատակի արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, պաշտպանության նախարար Լեոն Պանետան եւ փոխնախագահ Ջո Բայդենը: Օբաման հայտարարել է, որ չի հանդուրժի բռնություն ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ: 

Ամերիկյան դիվանագիտության ղեկավար Հիլարի Քլինթոնը մերձարեւելյան երկրների բնակիչներին կոչ է արել  դադարեցնել բռնությունը: Նա նշել է, որ «Եգիպտոսի, Լիբիայի, Եմենի եւ Թունիսի ժողովուրդները  բռնապետների դեմ նրա համար չեն պայքարել, որ այն փոխարինեն ամբոխի բռնապետությամբ»: