Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում պայթյունի արդյունքում վեց մարդ է զոհվել: Պայթյունը տեղի է ունեցել նավթի վերամշակման գործարաններից մեկում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ենթադրվում է, որ պայթել է նավթամբարներից մեկը: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, կան նաեւ մի քանի վիրավորներ: Ենթադրվում է, որ պատճառը կարող է լինել անվտանգության կանոնների խախտումը զոդման աշխատանքերի ժամանակ: Որոշ տեղեկություններով` երեք պայթյուն է տեղի ունեցել:











