Ամերիկացիները նոր ռոբոտ են ստեղծել, որը ծառայելու է զինվորների հետեւից բեռները տեղափոխելու համար: Այծանման  BigDog ռոբոտին փոխարինելու եկած  AlphaDog-ը ավելի շատ նման է խոշոր ցլիկի: Այն արդեն փորձարկում են բնական պայմաններում, նաեւ սովորեցնում են հետեւել  մարդ-առաջնորդին:

Ինչպես գրում է «Կոմպյուտերան», ցուցադրության ժամանակ AlphaDog ռոբոտը անցել է պահանջվող տեղանքով, նաեւ հետեւել է պայմանական զինվորին: Այն այժմ 10 անգամ ավելի անձայն է: BigDog-ի նախկին մոդելները սարսափ էին հարուցում, թեեւ ներկայիս շարժիչն էլ է վախեցնում մարդկանց: