NASA-ի մասնագետները ինտերնետում տեղադրել են բացառիկ սաունդթրեք, որում ձայնագրված է համաստեղության անսահմանությունում պտտվող Երկիր մոլորակի երգը:
Գիտնականներին հաջողվել է արձանագրել երաժշտություն հիշեցնող ինչ որ երեւույթ: «Երկրի երգչախումբ» անունը ստացած ֆենոմենը ի հայտ է եկել այն բանի արդյունքում, որ Երկրի մագնիսական գոտիները բռնում են արեւային քամու մասնիկները` ձայներ արձակելով բաց տիեզերք: Ցածր հաճախականությամբ էլեկտրամագնիսական տատանումները հնարավոր չէ լսել, քանի որ Մեծ պայթյունից հետո տիեզերքում վակում է առաջացել, որի մեջ ձայնային ալիքները չեն տարածվում: Այդ պատճառով, գիտնականները փոքրիկ խորամանկության են դիմել եւ այդ իմպուլսները ազդանշանների են փոխակերպել, որը հասանելի է մարդկային ականջի համար, հաղորդում է TOP News-ը:
Ընդ որում, ինչպես պարզվել է, «երգում է» ոչ միայն Երկիրը: NASA-ի մասնագետները թողարկել են տիեզերական երաժշտության մի ողջ հավաքածու:











