Ամերիկացին յուրահատուկ հոլովակ է ստեղծել` հրաշալի կերպով ցուցադրելով ծերացման ընթացքը: Նյույորքցի 31-ամյա լուսանկարիչ Նոյ Կալինան ինքն իրեն լուսանկարել է ամեն օր վերջին 12 տարիների ընթացքում, իսկ այնուհետեւ հավաքել է բոլոր կադրերը միասին եւ ստեղծել 8 րոպեանոց զարմանալի հոլովակ:
Ինչպես հաղորդում է The New York Daily News-ը, հոլովակի վրա կարելի է տեսնել, թե ինչպես է կարմրաթուշ դեռահասը աստիճանաբար վերածվում մորուքավոր երիտասարդ տղամարդու: «Everyday» նախագծի համար Նոյը լուսանկարել է 4515 լուսանկար: Կալինը առաջին լուսանկարը ստեղծել է 2000 թ-ի հունվարի 11-ին, երբ 19 տարեկանում նրա մոտ հայտնվել է լուսանկարիչական թվային սարք:
Ավելի վաղ երիտասարդը լրագրողներին պատմել է, որ նա սկսել է նախագիծը, քանի որ կարծում է, որ սա շատ լավ գաղափար է ծերացման ընթացքի նրբությունները ուսումնասիրելու համար: Առաջին հոլովակը Նոյը YouTube-ում տեղադրել է 2006 թ-ին, երկրորդը` 2012 թ-ին:, հաղորդում է NEWSru.com-ը:














