Ջրային թնդանոթների կիրառմամբ իսկական մարտ է ծավալվել Սենկակու կղզիների այն գոտում, որը Տոկիոն համարում է իր տարածքային ջրերը:
Ճապոնական նավերը փորձել են դուրս մղել թայվանական ձկնորսական նավերը: Վերջիններս փորձել էին ներխուժել ամենամեծ կղզի` Ուոզուրաիձիմա: Ի պատասխան թայվանցիները եւս «կրակ են բացել» ջրցաններից:
Տեղի ունեցածն ուղիղ եթերում հեռարձակել է ճապոնական հեռուստատեսությունը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ինչպես NHK-ին վկայակոչելով հայտնում է «ՌԻԱ Նովոստին», թայվանական շուրջ 40 ձկնորսական նավեր, որոնք նախկինում մտել էին ճապոնական տարածքային ջրերը, արդեն դուրս են եկել երկրի ջրային սահմանից:











