Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում խնամվողներին եւ աշխատակազմին, իսկ այսօր նաեւ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին եւ աշխատակիցներին տրամադրվել են հագուստներ:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Շիրակ կենտրոնից»:

Բարեգործական միջոցառումները կենտրոնը իրականացնում է ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հովանավորությամբ: Դրա շրջանակներում արդեն մի քանի ամիս է անօթեւան հարյուրավոր ընտանիքներին եւ երեխաներին օգնություն է ցուցաբերվում:

Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում առկա խնդիրների եւ «Շիրակ կենտրոնի» իրականացրած ակցիայի մասին պատմող տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության: